December 5, 2024

Կոտորած Գողթանում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, Երևան

Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4

Գորիսից Մելիք-Յոլչյանը արտաքին և ներքին գործոց նախարարներին հեռագրում է հետևյալը։

Ըստ լրացուցիչ և ճշտված տեղեկությունների Նախիջևանի և Օրդուբադի  թաթարները Ադրբեջանի և Տաճկական սպաների Խալիլ բեյի, Էդիփ բեյի և այլն ղեկավարությամբ ջարդից հետո բարբարոսաբար կոտորել են Ագուլիսի ամբողջ ազգաբնակությունը։ Ներքին Ագուլիսում կոտորած են 400, վերին Ագուլիսում 1000 մարդ։ Ազգաբնակությունը ամբողջությամբ մեռցուցած են ի բացառյալ 20 սիրուն աղջիկների, որոնց բաժանել են իբրև պարգև սպաներին։ Հայտնի հարուստ Փանյանցի աղջիկը 16 տարեկան մատուցած է Էդիփ բեյին։

Ագուլիսի ազգաբնակչությունը եղել է անզեն, վաղուց ճանաչել է Ադրբեջանի իշխանությունը և մնացել է լոյալ, սակայն այդ նրան չի փրկել։ Հարձակումները Գողթանի վրա շարունակվում են, մնացածները գաղթում են Մեղրի։ Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին։ Զանգեզուրի ազգաբնակչությունը խորապես վրդովված է և պահանջում է ձեռք առնել արմատական միջոցներ հեռացնելու տաճկական սպաներին, Ադրբեջանի Նախիջևանի գեներալ-նահանգապետին և ազատել աղջիկներին։ Մեծ դժվարությամբ է հաջողվում հանգստացնել ժողովրդին։ Մեր առաջարկին՝ բանալ Ղափան տանող Շուռնուխի խճուղին, թաթարները խնդրել են ուղարկել պատվիրակներ։ Ուղարկված 5 պատվիրակներին գազանաբար սպանել են։ Օգնության ուղարկված պահակը գնդացրային և հրացանային համազարկի ենթարկվեց Շուռնուխի թաթարների կողմից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives