July 27, 2024

Կովկասի զորքերի գլխավոր հրամանատարի հրամանագիրը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 16 նոյեմբերի, 1917թ., թիվ 245

Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժևալսկին հրատարակել է հետևյալը կովկասյան զորաբանակին.

«Ընկեր զինվորներ և օֆիցերներ.

Վերջին ժամանակների դեպքերը շատ ծանր ազդեցին պետական կյանքի շատ կողմերի վրա: Իշխանության ճգնաժամը և քաղաքացիական պատերազմը, որ բռնկվեց բոլշևիկների Պետրոգրադում,Մոսկվայում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստանից: Լենինի առաջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամերիկական կառավարության հայտարարությունը, որ բոլորովին դադարեցնում է Ռուսաստանին հայթայթել՝ ինչ որ անհրաժեշտ է պատերազմը շարունակելու համար, դրա թվում և դրամ: Կան ժողովրդական կյանքի այնպիսի կողմեր, որոնք կարող են դեռ գործել, չնայելով իրենց ընդհատման, բայց կան այնպիսիները, որոնց վրա անմիջապես պետք է ազդե հարաբերությունների ընդհատումը կենտրոնի հետ և առաջ բերե աշխատելու կատարյալ անհնարինություն:

Վերջին օրգաններին պատկանում է և պետական գանձարանը, որ պետք է կանոնավորապես դրամ ստանա կենտրոնից, ուր այդ դրամը խփվում է: Արդեն վաղուց դրամի հայթայթումը պետական գանձարանի ճյուղերին շատ դժվար գործ է դարձել կենտրոնական իշխանության համար՝ կյանքի սաստիկ թանկացման ու պետության անդադար աճող ծախքերի պատճառով: Ուստի և դրամի պաշարը վերջերս մեծ չէր պետական գանձարանի դրամարկղերում: Իսկ հարաբերությունների ընդհատումը Պետրոգրադի հետ, որ արդեն շաբաթից ի վեր տևում է, շուտով վերջնականապես կդատարկի այդ դրամարկղերը:

Միայն Կովկասի կարիքների համար մինչև այս տարվա վերջը հարկավոր է 250 միլիոն ռուբլի:

Դուք տեսնում եք, ընկերներ, որ Պետրոգրադից փող չուղարկելը առաջ է բերելու շուտով նրանց պակասությունը: Սակայն պետք է լի անդորրությամբ վերաբերվել այդ երևույթին և հիշել, որ նա ժամանակավոր բնավորություն ունի և անմիջապես կխափանվի, երբ հանգամանքները թույլ կտան:

Թող ամեն մինը ձեզանից միառժամանակ հրաժարվի անմիջապես իր աշխատանքի վարձը ստանալու իրավունքից: Հայրենիքի շահերն են պահանջում այդ ձեզանից: Ես միջոցներ եմ ձեռք առնում թեթևացնելու ձեր դրությունը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives