July 27, 2024

Կոնգրեսականները ՀՀ նախագահի մոտ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների խաղաղ կարգավորման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռիչարդ Լեմանի, Ջեյմս Բիլբրեի, Ջեյմս Մորանի եւ Ալֆրեդ Մակքենսբլեսի հանդիպման ժամանակ։

Բնութագրելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, ՀՀ նախագահը ռազմական գործողությունների ամբողջ մեղքը բարդեց Ադրրեջանի իշխանությունների վրա, որոնք հակամարտության լուծմանն ամեն կերպ փորձում են հասնել ուժային մեթոդներով, որի անիրագործելիությունը մեկ անգամ եւս ցույց տվեցին վերջին իրադարձությունները։ Կոնգրեսականներին ներկայացնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նա կարեւորեց անհապաղ եւ առանց նախապայմանների զինադադարի անհրաժեշտությունը, որին պետք է հաջորդի կոնֆերանսը, տալով իրավական հարցերի լուծումները։ ՀՀ նախագահը ժխտեց այն փաստարկը, որ իբր Հայաստանը ռազմական աջակցություն է ցույց տալիս Լեռնային Ղարաբաղին եւ կոնգրեսականներին կոչ արեց օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները՝ արագացնել տարածաշրջան միջազգային դիտորդներ ուղարկելու հարցը, որպեսզի տեղում ապացուցվի նման խնդիրների անհիմն լինելը։ Վերջում նա հույս հայտնեց, որ այցը կօգնի ԱՄՆ-ի կոնգրեսականներին առավել իրատեսորեն գնահատելու իրավիճակը տարածաշրջանում եւ առավել արդյունավետ ներազդելու իրադրության խաղաղ կարգավորման վրա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives