July 27, 2024

Կարծում էիք՝ չէի՞ն տա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)

«Հունվարի 7-ից սկսվում է բնակչությանը պակաս տրված հացի փոխհատուցումը ալյուրով»,– երեկ Ա.Մ.–ին հայտնեց ՀՀ պարենի եւ հացամթերումների նախարարության հացաթխման վարչության պետ Գ. Սեինյանը։ Փոխհատուցումը պետք է սկսվեր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին։ Ուշացումը պայմանավորված է հանրապետությունում ստեղծված լուրջ դժվարություններով։

Հիշեցնենք, որ քաղաքաբնակներին յուրաքանչյուր օրվա համար հատկացվելու է 70, գյուղական վայերի բնակիչներին՝ 35 գրամ ալյուր։ Կառավարության որոշման համաձայն, բնակչությանը փոխհատացվող ալյուրի 1 կիլոգրամը կարժենա 30 ռուբլի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives