September 19, 2021

Կատարեցեք ձեր պարտքը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0

Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Այսօր, նոյեմբերի 14-ին, ցերեկվա ժամը 2-ին քաղաքներում վերջանում են ընտրությունները:

Առաջին երկու օրը բավականին սառը վերաբերմունք էր նկատվում հայ ազգաբնակության կողմից: Արձանագրելով այդ փաստը՝ մենք կոչ ենք անում նրանց, ովքեր չեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը, շտապեն կատարելու:

Ռուս և վրացի ազգաբնակչությունը, մանավանդ կանայք օրինակելի պարտաճանաչություն էին ցույց տալիս, և միայն հայ տարրն էր, մանավանդ հայ կինը, որ ցույց էր տալիս դատապարտելի անտարբերություն ընտրությունների առաջին օրերին:

Կրկին ու կրկին անգամ մենք հրավեր ենք կարդում ընտրելու իրավունք ունեցողներին, որոնք դեռևս իրենց ձայնը չեն տվել, անպատճառ օգտվել իրանց ձայնի իրավունքից:

Պարտքի գիտակցությունը և պատվասիրությունը պետք է թելադրի ամենքին, որ աններելի է անտարբեր մնալը այսպիսի օրերին, որ անձնական ու անհատական շահից բացի կա ընդհանուր շահ և ազգային գերագույն գործ, որին պարտավոր են ձգտել և որի առաջ պետք է խոնարհվեն ամենքը:

Ազգային ընդհանուր գործերից մեկն էլ ներկա ընտրություններն են, որ տալու են ազգի ընտրյալներին ուժ ու կշիռ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives