September 24, 2020

Կառավարական հանձնախումբ Տավուշում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Մի քանի օր առաջ Տավուշում էր գտնվում կառավարական մի հանձնախումբ, որում ընդգրկված էին հանրապետության տարբեր նախարարությունների ներկայա­ցուցիչներ։ Պաշտոնատար անձինք ծանոթացան շրջանում տիրող ըն­կերային–տնտեսական ու քաղաքական իրավիճակին եւ առկա թերություններին։ Լուրջ բացթո­ղումները եւ հիմնահարցերից շա­տերի պատճառը նրանք համարե­ցին ոչ թե շրջափակումը, այլ ավե­լի շուտ՝ տեղային բնույթ կրող անկազմակերպվածությունը, ան­վճռականությունը եւ անպատաս­խանատվությունը։ Հանձնախմբի անդամները հատկապես ընդգծե­ցին շրջանի պաշտպանության, բնակչության կենսապահովման, ճանապարհի անխափան շահագործման, արտաքին աշխարհի հետ կայուն կապի ստեղծման, պատե­րազմող շրջանը դեղորայքով ապահովելու եւ այլ կարեւորագույն հարցեր։ Նրանք խոստացան իրադ­րության շտկման լուրջ քայլեր ձեռնարկել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives