September 29, 2020

Կանխվեց լայնածավալ հարձակումը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

Քելբաջարի շրջանում հայտնաբերվել են ռազմական քարտեզներ, ուր նշված են ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղի վրա նախապատրաստվող հարվածների հիմնական ուղղությունները։ Ինչպես «Սնարքի» թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեում, երկու հիմնական հարված էր նախապատրաստվում. առաջինը՝ Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով փակել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, երկրորդը՝ Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բռնագաղթած բնակչությանը թույլ չտալ ազատագրված գյուղերը վերադառնալ։ Նախապատրաստվող գործողությունների մասին վկայություն են նաեւ ինքնապաշտպանության ուժերի՝ Քելբաջարի շրջանում հայտնաբերած մեծաքանակ զենքն ու զինամթերքը։ Արդեն դուրս են հանվել 30 բեռնատարներով բեռնված տանկերի եւ «Գրադ» կայանքների արկեր։ Բռնագրավվել է ադրբեջանական բանակի 20 միավոր զրահատեխնիկա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives