July 27, 2024

Կաղզվանի ճակատից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 6 հուլիսի, 1919թ., թիվ 89

Կարս, 19 հունիսի

Արժանահավատ աղբյուրներից հաղորդում են, որ մեր պետության սահմաններում տաճկական զորքեր են կենտրոնանում, որոնք անմիջապես կանցնեն ակտիվ գործի, հենց որ հրահանգվեն Էրզրումից: Սահմանից այն կողմ տեղական ամբողջ մահմեդականությունը զինված լինելով ոտքից մինչև գլուխ՝ վճռել է ոչ մի դեպքում չզիջել իրենց հողը, որովհետև այդ իրենց հայրենիքն է ու Կ.Պոլսի վարիչները իրավունք չունեն իրենց հաշվին կարգադրություններ անելու:

Նրանք այնքան են երես առել, որ այն ժամանակ, երբ Թոմսոնը տեղական ժողովրդից պահանջել է փոխադրության միջոցներ՝ Էրզրումից զորք տեղափոխելու Երզնկա, Շեֆքի փաշայի ագենտների ծրագրի համաձայն, ազգաբնակությունը բացարձակապես մերժել է կատարելու գեներալ Թոմսոնի պահանջը: Ամենահաստատ աղբյուրներից հաղորդում են, որ տաճիկները՝ Հայաստանի այն շրջանները, որտեղ մահմեդականներ են ապրում, մեծաքանակ ագենտներ են ուղարկում, որպեսզի նրանք արհեստական խռովություններ և հարձակումներ ստեղծեն, այն նպատակով, որպեսզի հայկական զորքերը ստիպված լինեն ակտիվ անցնելու, որը և տաճկական զորքերի հարձակման համար ամենահարմար ազդանշանը կլինի:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives