July 27, 2024

Լուրեր

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90

Հունիսի 28-ին Վարանդայում բացվել է Լեռնային Ղարաբաղի հայության 6-րդ համագումարը, ուր վերստին պիտի քննության առնվի Ադրբեջանի իշխանության տարածման խնդիրը հայկական Ղարաբաղի վրա: Այդ համագումարին ձայն իրավունքով մասնակցում է նաև բաքվաբնակ ղարաբաղցիների հայրենակցական միությունը, որն արդեն Վարանդա է ուղարկել իր երկու ներկայացուցիչներին: Թիֆլիսաբնակ ղարաբաղցիների հայրենակցական միությունը նույնանման խնդիր է հարուցել անգլիական հրամանատարության առջև, որ իրեն ևս իրավունք տրվի իր ներկայացուցիչներն ունենալու այդ համագումարին. միության կողմից իբրև պատվիրակներ մատնանշված են՝ պ. Լեոն և Վ. Նավասարդյանը:

* * *

Շուշիում անգլիական զորք բոլորովին չկա: Անգլիական զորագունդը տեղավորված է Աղդամում, որը գտնվում է մոտ քառասուն վերստ տարածության վրա քաղաքից: Այս հանգամանքը ադրբեջանական գործակալները տրամադիր են այն կերպ ըմբռնելու, որ նրանք իրենց գործունեության մեջ հայկական Ղարաբաղի շրջանում միանգամայն ազատ են թողնված:

* * *

Շուշեցիներին քաջածանոթ հայտնի ադրբեջանական գործակալ Ռուբեն Նիկոլաևիչը Սուլթանովի հրավերով մեկնել է Բաքու: Մելիք-Շահնազարյանը Բաքվի անգլիական հրամանատարության առաջ պիտի աշխատի արդարացնել ոճրագործ Սուլթանովին և վերջին արյունոտ անցքերի ամբողջ պատասխանատվությունը ձգել հայ ժողովրդի վրա: Ռ. Մելիք-Շահնազարյանն երիտասարդ մարդ է, բարձրագույն կրթության տեր և Հայ Ժողովրդական կուսակցության Ղարաբաղի շրջանի ականավոր անդամ: Նա հայտնի է իր մութ գործունեությամբ նար թուրքական տիրապետության օրերին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives