December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «ԼՂՀ ղեկավարության պաշտոնական կարծիքը արտահայտում են միայն լիազորված անձինք»

«ԼՂՀ ղեկավարության պաշտոնական կարծիքը արտահայտում են միայն լիազորված անձինք»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)

Հայաստանում ԼՂՀ մշ­տական ներկայացուցիչ Ման­վել Սարգսյանը «Ղարաբաղը բավարարված է Հռոմի հանդիպմամբ» խորագրով վեր­ջերս «Սնարք» գործակալութ­յան տարածած ինֆորմացիա­յի առթիվ «Նոյյան տապա­նի» թղթակցին հայտարարել է, որ «ԼՂՀ ղեկավարությունը դեռեւս չի արտահայտել իր գնահատականը Հռոմում ձեռք բերված վերջին պայմանա­վորվածությունների առթիվ»։ Մանվել Սարգսյանը նշել է, որ այդ համաձայնագրի շատ կետեր առաջ են բերել Ղարաբաղի հասարակայնության լուրջ մտահոգությունը։

Բացի այդ, ըստ Սարգսյանի, ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի լրատվական գործակալությունները, մասնա­վորապես՝ «Սնարքը», ձգտում են իրենց սեփական գնահա­տականներն ու ցանկություն­ներն ընթերցողներին պարտադրել ԼՂՀ ղեկավարության անունից՝ օգտվելով Ղարաբաղի պաշտոնական անձանց մասնավոր կարծիքներից։ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ ԼՂՀ ղեկավարութ­յան պաշտոնական կարծիքը քաղաքական հարցերի վերա­բերյալ արտահայտում են միայն հանրապետության լիա­զոր անձինք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives