December 6, 2024

ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը Բաքվի մերժման մասին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75

Ստեփանակերտ: 22 ապրիլ, ՍՆԱՐՔ: Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի խաղաղասիրական նախաձեռնությունը ընդունելուց ադրբեջանական ղեկավարության հրաժարվելը, ամենայն ակներևությամբ, անմիջականորեն կապված է Ադրբեջանի անկայուն ներքաղաքական իրադրության հետ, այսօր հայտարարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի ներկայիս կառավարող շրջանները, այդ թվում և հանրապետության նախագահն ստիպված են հաշվի նստել ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի մնան իշխանության ղեկի մոտ: Բաբուրյանի խոսքերով՝ երկու խաղաղարար նախաձեռնությունների՝ ԵԱՀԽ-ի և Ռուսաստանի, առկայությունն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին հնարավորություն է տալիս խուսանավելու, դեմքով շրջվելով մերթ դեպի Մոսկվա, մերթ դեպի Արևմուտք: Ահա, թե ինչու, նրա կարծիքով, անհրաժեշտ է առավելագույնս մոտեցնել միջնորդ կողմերի խաղաղարար ջանքերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives