October 25, 2024

ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղարի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351)

Երեկ ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը մասսայական ինֆորմացիայի միջոցների համար պաշտոնական հայտարարություններ անելու նպատակով դիմել էր «Սնարք» լրատվական գործակալությանը: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ հունվարի երկրորդ տասնօրյակում հայ-ադրբեջանական տագնապի գոտի կժամանի ԵԱՀԽ-ի Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի մինսկյան խմբի նախագահ Մարիո Ռաֆայելլին:

Պրակտիկան ցույց է տվել, որ ցանկացած միջնորդական նպատակով որևէ պաշտոնական այցելության նախօրեին ադրբեջանական կողմից նկատվել է ռազմական դրության կտրուկ սրում, որը խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով անմեղ զոհերի պատճառ է դառնում: Այդպես է եղել Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի ներկայացուցիչների այցելությունների ընթացքում:

«Նման փաստերը վկայում են այն մասին,- հայտարարում է ԳԽ մամլո քարտուղարը,-որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղարական նպատակով      ԼՂ այցելող ցանկացած միսիայի խանգարել աշխատել, այդպիսով ձգտելով մոռացության մատնել ԼՂ տագնապը»:

Ելնելով վերը շարադրվածից, մենք Լեռնային Ղարաբաղում գտնում ենք, որ իր Անդրկովկաս հերթական այցելության ընթացքում պարոն Ռաֆայելլին գեթ այս անգամ կայցելի Ստեփանակերտ՝ մի պետության մայրաքաղաք, որը պաշտպանվում է Ադրբեջանական Հանրապետության ագրեսիայից»,- ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մամլո քարտուղարի հայտարարությունում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives