October 1, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը Հռոմում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը Հռոմում

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 23 հուլիսի, 1993թ., 145(749), ուրբաթ

Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը հինգշաբթի սկսվեց Հռոմում իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելիի նախագահությամբ:

Իտալիայի արտգործնախարարությունում անցկացվող հանդիպմանը մասնակցում են «Չեզոք իննյակի», այսինքն առանց Ադրբեջանի և Հայաստանի Մինսկի խմբի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները: Դա այն ամենադիվանագիտական համաժողովն է, որը 1993թ. հունիսի 4-ին առաջ էր քաշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևը կենսագործելու որոշակի պլան: Հունիսի 5-ին Մարիո Ռաֆայելիի հուշագրում շարադրված այդ պլանով հակամարտության շրջան ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու գրաֆիկ էր առաջարկվում:

Ինչպես հաղորդեց ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Հռոմի հանդիպման ներկա փուլում նախատեսվում է լսել Մ. Ռաֆայելիի զեկուցումը Երևան, Բաքու ու Ստեփանակերտ կատարած իր ուղևորության մասին և կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղին առնչված կացության զարգացման շուրջ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives