March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը. 9 ապրիլի, 1993

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը. 9 ապրիլի, 1993

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը երախտագիտություն է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների սաստկացման առնչությամբ լուրջ մտահոգություն դրսևորելու համար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի կազմավորման գործընթացում բացակայում են միջազգային-իրավական և սահմանադրական կոնֆլիկտները, անհատական ինքնապաշտպանություն է վարում մեր երկրի տարածքի մի հատվածը օկուպացրած Ադրբեջանական Հանրապետության ուղղակի ագրեսիայի դեմ հանդիման։

Անհատական ինքնապաշտպանության նպատակով մեր ձեռնարկած միջոցների մասին ժամանակին իրազեկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և նրա գլխավոր քարտուղարը։

Ինքնապաշտպանության գործընթացում, նպատակ ունենալով  կասեցնել Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի քելբաջարյան խմբավորման հետագա հարձակումը ԼՂՀ Մարտակերտի շրջանի վրա, ապահովել Մարտակերտի շրջանի բնակչության անվտանգ գոյապրումը, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության տնտեսական ինքնաբավությունը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ձեռնարկեցին քելբաջարյան խմբավորման կրակակետերի ոչնչացմանը միտված անհրաժեշտ միջոցառումներ։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, առանց պայմանի, Քելբաջարի շրջանի խաղաղ բնակչությանը հնարավորություն են ընձեռել հեռանալ մարտական գործողությունների գոտուց և պատրաստ են տրամադրել այդ բանի վավերագիր վկայություններ։

Մենք ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ ԵԱՀԽ-ի շրջանակներում խաղաղարար ջանքերն իրականացվում են՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանական Հանրապետության ագրեսիայի միջազգային-իրավական հիմքերը։

Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանական Հանրապետությունը երբեք միջազգային-իրավական հիմք չի ունեցել և ԼՂՀ ղեկավարությունը բոլոր անհրաժեշտ հնարավորություններն ունի՝ մերժելու Ադրբեջանի նկրտումները։

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը խնդրում է ՄԱԿ-ին և նրա Անվտանգության խորհրդին՝ դատապարտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության դեմ ուղղված ռազմական ագրեսիան։

Մենք կրկին մեր պատրաստակամությունն ենք հավաստում՝ ադրբեջանական կողմի հետ երկկողմանի բանակցություններ սկսել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցի շուրջ։

9 ապրիլի, 1993թ., ք. Ստեփանակերտ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives