July 27, 2024

Լարված իրավիճակ ԼՂՀ-ի ողջ տարածքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Օգոստոսի 26-ի երեկոյան և 27-ի առավոտյան շարունակել են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գյուլաթաղ հատվածում՝ Մարտակերտի Քելբաջար  ավտոմայրուղու երկայնքով: Թշնամու կողմից կան սպանվածներ և վիրավորներ:

Երեկ մարտունու շրջանում համեմատական հանգիստ էր: Թշնամու ռազմական տեխնիկայի և ուժի կուտակումներ են նկատվել Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքում: Օգոստոսի 26-ի երեկոյան հրետակոծվել է Մարտունի քաղաքը: Տուժածների մասին չի հայտնվում: Հրետակոծության են ենթարկել նաև շրջանի սահմանամերձ բնակավայրերը:

Հադրութի և Ասկերանի շրջաններում ռազմական գործողություններ չեն արձանագրվել, սակայն սահմանամերձ գոտում շարունակվում էին հեռահար հրետակոծությունները:

Ստեփանակերտում ևս տագնապալի իրավիճակ է: Ադրբեջանական օդուժը շարունակում է խախտել հանրապետության օդային տարածքը: Մինչև կեսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշան, սակայն ռմբակոծություններ, բարեբախտաբար չեն եղել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives