May 16, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Իրավիճակը Հայաստանի սահմաններում (16-17 հունիսի)

Իրավիճակը Հայաստանի սահմաններում (16-17 հունիսի)

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Կրասնոսելսկ – Ամբողջ գիշեր զենքի տարբեր տեսակներից հրետակոծվել է շրջանի Արծվաշեն գյուղը: Հունիսի 17-ին, առավոտյան ժամը 8-ին կրակը արդեն դադարել էր: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Այժմ հարաբերական խաղաղություն է:

Տավուշ – Հունիսի 16-ին, առավոտից մինչև ժամը 24:00 հրետակոծության են ենթարկվել Թովուզ, Մովսես գյուղերը և Բերդ շրջկենտրոնը, որտեղ արկի պայթյունից զոհվել են 3 խաղաղ բնակիչներ` մայրը և երկու երեխաները, երրորդ երեխան ծանր վիրավոր է: Շրջանի սահմանամերձ գյուղերում կան վիրավորներ և մեծ չափի ավերածություններ:

Վարդենիս – Անցած գիշեր զենքի տարբեր տեսակներից գնդակոծվել է Սոդքը, որի հետևանքով կան ավերածություններ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Մյուս սահմանամերձ գյուղերի շրջակայքում հարաբերական խաղաղություն է:

Կապան – Ամբողջ գիշեր գնդացիրներից և ինքնաձիգերից կրակահերթեր են արձակվել Սյունիք, Գեղանուշ, Կաղնուտ և Ագարակ գյուղերի ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չկան: Այժմ հարաբերական խաղաղություն է:

Գորիս – Սկսած անցած գիշերվանից հրանոթներից հրետակոծվում է Կոռնիձորը: Նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան: Կան վիրավորներ:

Իջևան – Հունիսի լույս 17-ի գիշերը զենքի բոլոր տեսակներից սկսվել է շրջանի բոլոր սահմանամերձ գյուղերի հրետակոծությունը, որի հետևանքով կան զգալի ավերածություններ: Մարտիկների շրջանում կան վիրավորներ: Զոհեր չկան:

Արարատ – Գիշերը և առավոտյան հատուկենտ կրակոցներ են եղել սահմանապահ պաշտպանական դիրքերի վրա: Հայկական կողմից տուժածներ չկան:

Եղեգնաձոր – Մեծ կուտակումներ են նկատվում Խաչիկ գյուղին հարող ադրբեջանական տարածքներում: Կանայք և երեխաները դուրս են բերվել գյուղից: Ժամանակ առ ժամանակ լսվում են գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives