July 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Իրադրությունը սահմանամերձ շրջաններում

Իրադրությունը սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայություններից, հոկտեմբերի 11-ին ժամը 17-ից մինչև 19-ն անց 20 րոպե հրանոթներից և հրաձգային զենքերից հրետակոծվել ու գնդակոծվել է Կապանի շրջանի Սյունիք գյուղը: Հայկական ուժերը պատասխան կրակ են բացել: Սյունիքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ: Քիչ անց հակառակորդի հրաձգային կրակահերթեր են բացվել Եղեգնաձորի Խաչիկ գյուղի վրա:

21-ն անց 30-ից, այնուհետև գիշերը մինչև ժամը 5-ը թշնամու զենքի թիրախ են դարձել Տաուշի շրջանի Պառավաքար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը:

Գիշերը մերթ ընդ մերթ կրակոցներ էին արձակվում նաև Գորիսի սահմանի երկայնքով: Թե՛ Տաուշում և թե՛ Գորիսում տուժածներ չեն եղել:

Հոկտեմբերի 12-ին, կեսօրից հետո անհանգիստ էր Նոյեմբերյանի շրջանի սահմանային գոտում: Ղազախի տարածքից ժամը 15-ին ականանետային և հրաձգային կրակ է բացվել շրջանի Բաղանիս և Ոսկեվան գյուղի վրա: Բաղանիսում վիրավորվել է մեկ կին: Ավերվել է մեկ տուն: Հայ մարտիկները պատասխան գործողությունների են դիմել: Ժամը 17-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր:

Երեկոյան Նախիջևանի տարածքից կրկին կրակոցներ են սկսվել Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի ուղղությամբ: Իսկ ժամը 18-ն անց 30-ին Թոուզի Ալիբեյլի ռազմական հենակետից ադրբեջանցիները տանկերից, հետևակի մարտական մեքենաներից ու գնդացիրներից սկսել են կրակոցները Տաուշի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives