March 4, 2021

Ժ. Լիպարիտյանի գերխնդիրը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

Երեկ կայացավ ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված 50–ի փոխարեն ամփոփվեց 18 րոպեում, քանի որ հավաքված 40-ի չափ լրագրողներն այլեւս հարցեր չունեին տալու։ Պրն Լիպարիտյանը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարությունն իր միջոցներով հայտնի է դարձրել, թե վերջին օրերի իրադարձություններն Ադրբեջանի ռազմապաշտ քաղաքականության հետեւանք են, իսկ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի գործողությունները՝ ռազմական պաշտպանության տրամաբանության հետեւանք։ Ոչ Թուրքիայի, ոչ Իրանի կողմից ՀՀ իշխանություններին պաշտոնական ոչ մի դիմում չի եղել, եղել են սոսկ մտահոգության արտահայտություններ, ինչպիսիք եղել են նաեւ հարցը խաղաղ հողի վրա տեղափոխելով շահագրգռված արեւմտյան մի շարք պետությունների կողմից։ Հայաստանին որպես ագրեսոր դատապարտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի իշխանությունների հղած դիմումին անդրադառնալով՝ նա ասաց. «Մենք վստահ ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի կայացնի»։ «Մեր գերխնդիրը էսկալացիան կասեցնելն է, գինվորական գործողությունները կասեցնելն է»,– հայտարարեց Ժ. Լիպարիտյանը։ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ հարցին նա պատասխանեց. «Եթե ուրիշ երկրներ չեն ճանչցած, մեր ճանաչելը միայն վնասաբեր կարող է լինել»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives