January 27, 2020

Թիֆլիս քաղաքի բնակչությանը

  • by Archives.am
  • 13 Days ago
  • 0

Հորիզոն, 29 նոյեմբերի, 1917թ., թիվ 255

Երկրի Բանվորական, զինվորական և գյուղացիական խորհուրդների կենտրոնի որոշման հիման վրա և Անդրկովկասյան Կոմիսարիատի համաձայնությամբ բանվորական և զինվորական պատգամավորների Թիֆլիսի խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարում է Թիֆլիս քաղաքը զինվորական դրության մեջ։

Այս արտակարգ միջոցի առիթը բնակչության մի քանի մասերի մեջ եղած երկյուղալի տրամադրությունն է. անպատասխանատու խմբակներ և անձեր ձգտում են մի զորամաս գրգռել մյուսի դեմ և առաջ բերել եղբայրասպան կռիվ ու ջարդ։ Այս բոլորից խուսափելու համար և հեղափոխական կարգ հաստատելու նպատակով, Թիֆլիսի գործադիր կոմիտեն հրավիրում է ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես և զորամասերին, անշեղորեն կատարել հետևյալ կարգադրությունները.

1. Անպայման արգելվում են ամեն տեսակի ժողովներ ու միտինգներ փողոցներում ու հրապարակներում։

2. Արգելվում է մամուլի կամ բանավոր պրոպագանդի միջոցով գրգռելու մի ազգ մյուսի դեմ, մի զորամաս մյուսի կամ բնակչության դեմ։

3. Քաղաքացիական բնակչությանը կամ զորամասերին վերաբերող հեղափոխական իշխանությունների կարգադրություններին ցույց տված ամեն մի դիմադրություն կնկատվի իբրև դավաճանություն հեղափոխական գործին և կենթարկվի ամենախիստ պատիժների։

4. Քաղաքացիական և զինվորական բոլոր իշխանությունները, նմանապես և մասնավոր ու հասարակական բոլոր հաստատությունները պարտավոր անշեղ կերպով հնազանդվել գործադիր կոմիտեի կարգադրություններին։

5. Սույն որոշումները խախտելու համար մեղավոր ճանաչվածները կձերբակալվեն կամ կհանձնվեն զինվորական-հեղափոխական դատարանի, նայելով հանցանքի տեսակին։ Զինվորական և Բանվորական պատգամավորների Թիֆլիս քաղաքի խորհրդի գործադիր կոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives