May 17, 2021

Թբիլիսիի ռուս մտավորականությունը բողոքում է

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Մարտի 17-ին Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի շենքում տեղի է ունեցել քաղաքի ռուս մտավորականության հավաք։ Մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել Ռուսաստանի՝ Աբխազիայի հարցում դրսեւորած դիրքորոշման առնչությամբ։ Նրանց հատկապես մտահոգել է այն լուրը, որ Սուխումի գրոհներին մասնակցում են Աբխազիայամ տեղաբաշխված ռուսական զորքերը։ «Մենք՝ Թբիլիսիի ռուսներս, մեր բողոքն ենք հայտնում Ռուսաստանի կառավարությանը, ՌԴ պաշտպանության նախարարությանը եւ նրանց կոչ ենք անում բոլոր միջոցները ձեռնարկել խաղաղ բնակչությանը փրկելու, Աբխազիայի սպանդին վերջ տալու համար»,– նշվում է ժողովի ընդունած հայտարությունում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives