January 20, 2021

Էրզրում, բանակի հրամանատարին

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Խնդրում եմ պարլամենտյորների միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին.

«Ձեր նամակը, պարոն գեներալ, որով զինադադար եք առաջարկում, ես ստացա և շտապում եմ հայտնել ձեզ, որ պատրաստ եմ ընդառաջ գալու ձեր մարդասիրական առաջարկին: Այս նպատակներով ես առաջարկում եմ Կովկասյան ամբողջ ճակատում իրար դեմ կռվող մեր երկու բանակներին դադարեցնել ռազմական գործողությունները և ռազմական ոչ մի զորաշարժ չանել, մնալ ներկա դիրքերի վրա, սպասելով զինադադարը կնքելուն: Այս պայմանին ձեր կողմից համաձայնություն լինելու դեպքում ես առաջարկում եմ, ձեզնից նպաստավոր պատասխան ստանալուց հետո, հրավիրել թուրք և ռուս բանակների ներկայացուցիչներից մի հատուկ հանձնաժողով և նրան հանձնարարել զինադադարի երկու կողմերի համար ևս ընդունելի պայմանների մշակումը: Մեր այս նամակագրության մասին իմ պարտքն եմ համարում հայտնելու ի գիտություն Միջագետքի անգլիական բանակի հրամանատարին: Խնդրում եմ ձեզ, գեներալ, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»:

Կովկասյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար՝ գեներալ Պրժևալսկի Կովկասյան ճակատի զորքերի շտաբի պետ՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives