July 27, 2024

Զորախմբի մամլո կենտրոնի հաղորդումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)

Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի մամլո կենտրոնից հայտնել են, որ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլի նախօրեի կրկին հարձակում է կատարվել ռուսաստանյան ռազմակայանի վրա։ Մարտի 4-ին, ժամը 21:45-ին, Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում տեղակայված թիվ 205 ռազմակայանի բաժանմունքի տարածք են ժամանել գվարդիականի համազգեստով մի խումբ զինյալներ։ Բաժանմունքի անզեն պահակախումբը կալանվել է հերթապահ սենյակում։ Հարձակվողները կտրտել են կապի բոլոր գծերը եւ «Ուրալ» մակնիշի մեքենայով դուրս են բերել տարածքում գտնվող տեխնիկայի 15 միավոր։ Զինյալ խմբի հրամատարը Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխգնդապետի համազգեստով մի է սպա է եղել: Հետաքննություն է կատարվում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives