March 29, 2024

Զինված բախում Նախիջևանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Օգոստոսի 25-ին Նախիջևանի օդակայանում Աբուլֆազ Էլչիբեյի անձնական ինքնաթիռը պահպա­նող զինվորականների խմբի և ոս­տիկանների միջև տեղի է ունեցել զինված ընդհարում։ Ըստ ԱԺՃ-ի մամլո կենտրոնի հաղորդման, նա­խագահի կողմնակիցների վրա կա­տարված սադրիչ հարձակման հե­տևանքով, որի նպատակն էր խափանել Էլչիբեյի վերադարձը Բաքու, վիրավորվել է երեք ոստիկան։ Մինչդեռ Բաքվում Նախիջևանի ներկայացուցիչ Հասան Զեյնալովը հերքել է տվյալ մեկնաբանումը և միջադեպի համար մեղադրել ԱԺՃ-­ին, որը վճռել է խափանել հանրաք­վեն։ Նրա խոսքերով, նախագահի զինյալները հարձակվել են քվեա­թերթիկները Նախիջևան հասցրած ինքնաթիռի վրա։

«Սնարք»–Իմա-Պրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives