January 25, 2021

Զինադադարի խախտումը թուրքերի կողմից

  • by Archives.am
  • 12 Months ago
  • 0

Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81

Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղարկել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին.

«Չնայելով ընդունված զինադադարին և այդ բանի զորությամբ Կարսը կամովին թշնամուն հանձնելուն, թուրքական կանոնավոր զորքերը թնդանոթներով, խախտելով պատերազմի միջազգային կանոններն ու ընդունված զինադադարը, անցել են վերջերս ճանաչված Անդրկովկասյան անկախ հասարակապետության սահմանները և պատերազմական գործողությունները փոխադրել են մեր հողի վրա Իգդիրի շրջանում։ Նրանց հետ միացել են մեծ քանակությամբ քրդեր և տեղական թուրքեր։ Եթե այսպիսով մեր հողը դառնում է պատերազմական գործողությունների թատերաբեմ, ապա այդ հանգամանքը անտարակույս և ճակատագրորեն առաջ կբերի հայերի և մուսուլմանների անխուսափելի փոխադարձ բնաջնջում. միևնույն ժամանակ կավերվեն և կոչնչացվեն քաղաքներ և գյուղեր և ընդհանրապես ամբողջ երկիրը։ Նկատի ունենալով, որ զինադադարը Սեյմի կողմից ընդունված էր գլխավորապես մուսուլմանական ֆրակցիաների ճնշման տակ, որոնք վստահեցրել էին Սեյմին, թե թուրքերի գործողությունները լոյալ կլինեն, հայտարարում ենք, որ ձեռք առնելով բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն հետ մղելու համար, մենք ապագա ահավոր և երկրի բնակչության համար ծայրաստիճան կործանարար անցքերի և հետևանքների բոլոր պատասխանատվությունը ձգում ենք Սեյմի մուսուլմանական ֆրակցիաների անդամների վրա, եթե նրանք իրենց ազդեցությունը չգործեն թուրքական զորքերը մեր սահմաններից հեռացնելու և տեղական մուսուլմաններին խաղաղեցնելու համար»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives