March 31, 2020

Զինադադարը Կովկասյան ֆրոնտում

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 26 նոյեմբերի, 1917թ., թիվ 2

«Քանի որ մյուս ֆրոնտներում զինադադար է, առաջարկում եմ այստեղ էլ զինադադար անել». գրեց Կովկասյան ճակատի Տաճկական բանակի հրամանատարը և դեմոկրատիկ կառավարությունն ընդունեց այդ:

Ստեղծված մի շարք պայմաններն այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ այլ կերպ վարվել անկարելի էր:

Այսպես ուրեմն Սև ծովից մինչև Քիրմանշահ դադարել են կամ շուտով կդադարեն ռազմական գործողությունները:

Ի՞նչ հեռանկար է բաց անում մեզ համար այս զինադադարը… Անորոշ սպասումի և հազար անակնկալների անհայտ ապագա և ուրիշ ոչինչ:

Հայ զինվորությունը, հայկական գնդերը, որ պատերազմի ընթացքում ցույց տվին այնքան տոկունություն և եզակի հանդգնություն ու անձնվիրությամբ պաշտպանեցին իրենց հայրենիքն ու ազատությունը՝ պետք է կազմ ու պատրաստ նստեն իրենց խրամատներում…

Ամեն մեկն արթուն պիտի հսկե իր դիրքում — սպասելով ժողովրդական արդար հաշտության, բայց և պատրաստ դիմագրավելու ամեն մի դավադիր պատահարի:

Չոգևորվենք մոտալուտ հաշտության հեռանկարով և միևնույն ժամանակ չհուսահատվենք մութ, անորոշ և դժվարին օրերի պատճառով: Լինենք իրատես և հեռատես: Պատրաստենք մեզ մշտական եղբայրության ու տենչալի խաղաղության, բայց և հարկ եղած դեպքում — ամենակատաղի կռվի և փառավոր մահվան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives