September 25, 2020

Դրությունը Նախիջևանում

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 4 հուլիսի, 1919թ., թիվ 88

Շարուր-Նախիջևան— Գողթան շրջաններից վերադարձած Խնամատարության Մինիստրության ընդհանուր տեսուչ Արամ Մակարյանը հաղորդում է հետևյալը.

Ներգաղթը այդ շրջաններում կարելի է համարյա վերջացած համարել: Դարալագյազ-Սիսիան, Զանգեզուր-Ղարաբաղ շրջաններից իջել է մոտ 50 հազար գաղթականություն, որից 20 հազարի չափ տաճկահայեր անցել են դեպի Երևան-Կարս շրջանները: Շարուր-Նախիջևան-Ջուլֆա-Գողթան շրջանների գաղթականությունը տեղավորվել է գյուղերում: Խնամատարության մինիստրությունը բացել է մի շարք սննդատու կայաններ, որից մինչև այժմ օգտվում է օրական մոտ 33 հազար մարդ, դոցա թվում նաև թուրքեր, որոնց վերաբերյալ ոչ մի խտրություն չէ արվում, եթե իսկապես օգնության կարոտ են: Թուրք ազգաբնակության 90 տոկոսը ապահովված է հացով: Հիշյալ շրջաններում հավաքված են մոտ 650-ի չափ որբեր, որոնց համար բացվում են որբանոցներ: Ձեռք են առնված միջոցներ շուտափույթ կերպով ամառվա ընթացքում վերաշինել ավերված տները: Այդ նպատակով Սարիղամիշից բերված է մոտ 9 վագոն տախտակ և այլ նյութեր:

Նախիջևանի շրջանում բացված են 4 բրուտանոցներ, ուր շտապ պատրաստում են կարասներ, կժեր և այլ անոթներ, որոնց կարիքը չափազանց մեծ է:

Ներգաղթը կատարվել է չափազանց բարեհաջող պայմաններում և մահացության դեպքեր եղել են շատ չնչին թվով:

* * *

Ժողովրդի չգաղթած մասը — օրինակ Գողթանը, գտնվել է ամենածանր պայմաններում: Փողի բացակայությունը ստիպել է թե հարուստին, թե աղքատին ծախել ամեն ինչ և տալ հացի, որը վերջերս, այսինքն՝ մի երկու շաբաթ հայկական կառավարության այնտեղ ժամանելուց առաջ, թուրքերը ինչ-ինչ միտումներով դադարել են հայերին հաց ծախել, որի պատճառով և ստիպված են եղել կերակրվել խոտով:

Եվ հասկանալի է ժողովրդի ուրախությունը, երբ Հայաստանի կառավարության ուղարկած՝ ալյուրով բարձած ուղտերը ներս մտան Գողթան:

Մեծ քանակությամբ ոսկի, արծաթ է գնված և տեղափոխված Պարսկաստան: Հատուկ ագենտներ կան, որոնք մինչև այժմ էլ շրջում են գյուղերը և չնչին գնով առնում ոսկի, արծաթ, որն այնքան պետք է մեզ: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այդ բանի վրա և ավելի շուտ ինքը ձեռք բերի այդ:

* * *

Թուրքերի վերաբերմունքը դեպի հայերն ընդհանրապես բարեկամական է, չհաշված մի քանի անպատասխանատու խմբակների — խաներից, բեկերից և տաճկական ագենտներից կազմված, որոնք ուզում են խլրտումներ ձգել և մեջտեղն իրենք օգտվել: Հազար տեսակ պրովոկացիոն լուրեր են տարածում թուրք ժողովրդի մեջ և աշխատում զանազան էքսցեսներ առաջ բերել: Թե մեր ադմինիստրացիան, և թե զորքերը իրենց պահում են չափազանց կոռեկտ դեպի թուրք ժողովուրդը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives