December 4, 2020

Դրությունը Բաքվում

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Մշակ, 13 հունիսի, 1918թ., թիվ 111

Երկու օր առաջ Բաքվից Թիֆլիս հասավ Բաքվի Եմելյանովի գիմնազիայի ուսուցիչ Տիգրան Տեր-Գրիգորյանը: Բաքվի դրության մասին պարոնը մեզ պատմեց հետևյալը:

Նախ հացի պակասություն է քաղաքում, ալյուր չկա, որովհետև Պետրովսկիից դեպի Հյուսիսային Կովկաս գիծը փակված է: Միակ ճանապարհը ծովային հաղորդակցությունն է, որը բավական դանդաղեցնում է ալյուրի հայթայթման գործը, շնորհիվ մի շարք հանգամանքների:

Հացի պակասության պատճառով ազգաբնակության ունևոր մասը՝ թե թուրք և թե հայ՝ հեռանում է քաղաքից: Հայերը և ռուսները մեկնում են Հյուսիսային Կովկաս և Ռուսաստան, իսկ թուրքերը՝ թուրքական գյուղերը: Շուկայում հաց չկա: Հացի փոխարեն գործ են ածում կաղին, ձկնեղեն, որը շատ առատ է. ֆունտը 1 ռ. 50 կ., ձկնկիթը՝ 8ռ-12ռ.: Պարենավորման դիրեկտորիան հացի փոխարեն ազգաբնակչության բաժանում է չոր մրգեղեն, ձուկ, իսկ վերջին օրերում միայն սկսել է քիչ քանակության ալյուր տալ: Բոլոր մթերքները բաժանվում են տնային կոմիտեների միջոցով: Շաքար տրվում է շնչին երկու ֆունտ ամսական: Պարենավորման դիրեկտորիան ձեռք է առել ամեն տեսակ միջոցներ Հյուսիսային Կովկասից ալյուր ստանալու: Ֆիրմաների բանվորները, տեղական իշխանության առաջարկությամբ, կազմակերպել են խմբական գնումներ պարենային մթերքների Հյուս. Կովկասում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives