March 28, 2024

Դարձ ի շրջանս յուր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի

Մոսկվայի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս Հ. Ալիևը հայտարարել է, որ ինքը Մոսկվա է ժամանել հանրապետության նախորդ իշխանության սխալները սրբագրելու նպատակով: Ալիևի կարծիքով, պետք է վերականգնվեն Ռուսաստանի հետ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունները:

Ալիև-Ելցին հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, սակայն քննարկման հարցերի շրջանակը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ըստ ՌԴ ԱԳ նախարարության լավատեղյակ աղբյուրների հաղորդման, Հ. Ալիևի՝ Ռուսաստանի զորակցությունը խնդրելուն ի պատասխան, Ելցինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քաղաքական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանի ներկա ղեկավարությանը: Ինչ վերաբերում է տնտեսական և ռազմական օժանդակությանը, Ալիևը այդ հարցերը կքննարկի Չեռնոմիրդինի և Գրաչովի հետ: Ըստ դիտորդների՝ բավարար հիմքեր կան դրական արդյունք ակնկալելու համար:

Երեկ, ուշ երեկոյան, Ալիևը հանդիպել է նաև ՌԴ ԳԽ նախագահ Խասբուլատովի և արտգործնախարար Կոզիրևի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Ալիևը այցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի՝ ԱՊՀ ընդունվելու հարցը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives