May 12, 2021

Դաշնակից պետությունների ուլտիմատումը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0

Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Նորին գերազանցություն՝ Ռուսական զորքերի գերագույն հրամանատար գեներալ Դուխոնինին, Մոգիլև, 10-23 նոյեմբերի 1917թ.

Ձերդ գերազանցություն։ Ներքոստորագրյալներս, ռուսական գերագույն զորահրամանատարության մոտ պատվիրակյալ պատերազմական միսիաների պետերը, գործելով համաձայն իրենց կառավարություններից  ստացած հրահանգների, Պետրոգրադի իրենց լիազոր դեսպանների միջոցով, պատիվ ունեն հայտնել ամենաբուռն բողոք ռուսական գերագույն զորահրամանատարության առաջ՝ 1914թ. սեպտեմբերի 23-25-ին համաձայնության պետությունների միջև կնքված դաշնագրի որևէ խախտման դեմ, դաշնագրի, որով դաշնակիցները, դրանց թվում և Ռուսաստանը, հանդիսավորապես հայտարարել են չկնքել միմյանցից անջատ ոչ զինադադար, ոչ պատերազմական գործողությունների դադարումն։ Ներքոստորագրյալներս, պետեր պատերազմական միսիաների, պարտ ենք համարում նույնպես հասցնել ի տեղեկություն ձեր գերազանցության, որ որևէ խախտումն դաշնագրի Ռուսաստանի կողմից կունենա ամենածանր հետևանքներ, ուստի խնդրում ենք ձեզ չզլանալ հայտնել մեզ ներկա հաղորդագրության ստացումը և ընդունել մեր հարգանաց հավաստիքը։

Բարտեր — պետ բրիտանական միսիայի, Լավերի — պետ ֆրանսիական միսիայի և ուրիշներ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives