July 26, 2024

Գույժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Աշոտ Ղուլյան

«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)

ՀՅ դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն, ՀՅԴ Արցախի և պատասխանատու մարմինները գուժում են հերոսական մահը Արցախի բանակի առաջին վաշտի հրամանատար, հավատավոր դաշնակցական ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ (ԱՍԿՈԼԿԱ), որը զոհվեց օգոստոսի 23-ին, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի շրջակայքում՝ թշնամու դեմ մարտնչելիս:

Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյան — Ասկոլկա (բեկոր)

Ծնվ. 1959թ. Բաքվում: Այնուհետև տեղափոխվել է հարազատ գյուղ՝ Խնձորեսկ (Արցախ): Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Նա մասնակցել է Արցախում մղված գրեթե բոլոր մարտերին. Ասկերան, Մալիբեյլի, Խոջալու, Սրխավենդ, Լեսնոյ, Կրկժան, Շուշի, Լաչին, Մարտակերտ…

Արցախում և Մայր Հայաստանում նա լեգենդ է դարձել: Վիրավորվել է 11 անգամ, և ականի, հրթիռի, արկի, և այլնի բեկորները նրա մարմնի մեջ էին, գլխի մաշկի տակ… Այստեղից էլ Ասկոլկա (Բեկոր) մականունը: Երբ հորդորում էին բեկորները հանելու համար դիմել բժիշկի, պատասխանում էր. «Այս մարտին էլ մասնակցեմ, այս մի գյուղն էլ ազատագրեմ, հետո…»: Նա բեկորները հանելու ժամանակ չունեցավ: Մարտնչեց և զոհվեց հարազատ Արցախի ազատագրության համար:

Դրմբոնի ազատագրական մարտերը վերջինն էին նրա համար: Այս անգամ թշնամու բեկորները մահացու էին, ու քաջարի ազատամարտիկը… հեռացավ մեզանից, հեռացավ, որպեսզի վերադառնա որպես Արցախում կորցրած ամեն մի թիզ հողի պայքարի վրեժ, հեռացավ, որպեսզի հող հայրենին նոր, հզոր ուժ ստանա, դեռ մեզ սպասվող մեծ ու դաժան պայքարի համար…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives