June 22, 2021

Գորբաչովը նախատեսում է խորհրդային նոր բլոկ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 27 մարտի, 1991թ., թիվ 12

Բեռլին, 25 մարտի — Գերմանական հեղինակավոր «Դեր Շպիգել» շաբաթաթերթի այսօրվա համարում հրատարակված մի հարցազրույցում պրեզիդենտ Գորբաչովը հայտնում է, որ ինքը անկախատենչ խորհրդային հանրապետությունների համար նախատեսում է մի կարգավիճակ, որը համարյա նման կլինի Արևելյան Եվրոպայի երկրների կարգավիճակին։ Նույն հարցազրույցում Խ. Միության պրեզիդենտը հայտարարում է, թե շուտով ռուբլին փոխանակելի կլինի օտար դրամանիշների հետ և թե մոտիկ ապագայում երկրում կանցկացվեն օրենքներ, որոնք երաշխավորելու են խորհրդային անհատական մարզի առևտրի և արդյունաբերության սեփականատիրական իրավունքները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives