December 6, 2024

Գնդակոծությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189)

Մայիսի 27-ի ողջ գիշերը հրետակոծվել են Մարտունի շրջկենտրոնը և Ղարաչինար գյուղը: Մանրամասները ճշտվում են: Իրադրությունը Ստեփանակերտում անսովոր կերպով խաղաղ է: Երկար ամիսներից հետո մարդիկ իրենց բնակարաններում` թեև մեծ մասամբ ավերված կամ կիսավեր, ապրելու, քաղաքում ազատորեն տեղաշարժվելու հնարավորություն են ստացել: Սակայն ընկերային հիմնահարցերի մեծ մասը տակավին լուծված չէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդում լարված աշխատանք է ընթանում տնտեսական խնդիրների լուծմանն անցնելու և անհրաժեշտ օրինագծեր պատրաստելու համար:

Մայիսի 26-ի ժամը 17:15-ին Աղդամի շրջանի կողմից հրասայլերից, թնդանոթներից և հետևակի մարտական ինքնաշարժերից զանգվածային գնդակոծման են ենթարկվել Մարտակերտ շրջկենտրոնը, Հոռաթաղ և Ջանյաթաղ հայաբնակ գյուղերը:

Ինչպես հայտնի է, մայիսի 26-ին Աղդամի կողմից Մարտակերտի շրջանի վրա «երկիր-երկիր» հրթիռներ են արձակվել: Շրջանի ղեկավարությունը մտահոգված է այդ ավերիչ զենքի նոր գործադրման հնարավորությամբ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives