March 31, 2020

Գիշերային զրույց Հեյդար Ալիևի հետ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ.

Ռուս գրող, «Դեն» թերթի խմբագիր Ալեքսանդր Պրոխանովը վերջերս հանդիպեց Հեյդար Ալիևի հետ: Նրա հարցազրույցը տպագրվել է «Սովետսկայա Ռոսիա» թերթը:

— Հեյդար Ալիևիչ, այժմ արդեն պարզ է, որ ավարտվեց Ադրբեջանի նորագույն պատմության ևս մի ժամանակաշրջան: Ազգային ճակատի մեկուկես տարվա «թագավորությունն» ավարտվեց ինչպես մի ակնթարթ: Նա ցնդեց ծխի պես, Դուք ինչպե՞ս եք բացատրում: Այդ ժամանակաշրջանն ի՞նչ էր Ադրբեջանի համար:

— Դա հանրապետության ավերումն էր : Նրանք ավերեցին ամեն ինչ՝ տնտեսությունը, բարոյականությունը, հոգեբանությունը: Ամենասարսափելին այն է, որ մարդիկ դադարեցին աշխատել: Անհետացավ աշխատանքի բուն հնարավորությունները: Գիտեք, Լենքորանում՝ պարապուտներում և անապատում մենք ստեղծել էինք հիանալի տնակներ: Այս վայրը կոչվում էր «համամիութենական բանջարանոց»: Այստեղի արտադրանքը՝ հիանալի վաղահաս լոլիկը, վարունգը մյուս կուլտուրաները առաքվում էին Սիբիր, Ուրալ, Մոսկվա: Հանրապետությունը հսկայական եկամուտ էր ստանում, իսկ Ռուսաստանի արդյունաբերական կենտրոնները՝  հիանալի բանջարեղեն: Հիշում եմ՝ Ֆինլանդիայի նախագահ Կեկոնեն, այստեղ գալով հանգստի, հիանում էր դաշտերով: Ո՞ւր է այս ամենը: Ամեն ինչ բարձիթողի է մատնված՝ նորից պարապուտներ և անապատ:

Առանց աշխատանքի մարդիկ… Կամ էլ խաղողը: Կոսինգը շատ էր օգնում խաղողագործներին: Խաղողի արտադրությունը մենք հասցրինք տարեկան 2 միլիոնի տոննայի: Ամենը փչացավ: Այս տարի հազիվ թե հավաքենք 400 հազար տոննա…

Մարդիկ դադարել են աշխատել, և որպեսզի մի կերպ ապրեն՝ զբաղվեցին մանր առևտրով: Իրանը մոտ է, Թուրքիան նույնպես: Գնում են փոքրաքանակ ինչ-որ ապրանքներ և վաճառում: Սակայն չեն արտադրում… Իշխանության եկած մարդիկ տնտեսվարներ չեն, կառավարիչներ չեն, քաղաքագետներ չեն: Կրտսեր գիտական աշխատողներ են, գրողներ են, որոնք պետության գործերից չեն հասկանում: Բացի դրանից, նրանք սկսեցին ազատության և արդարության մասին խոսքերից, իսկ ավարտեցին համընդհանուր գողությունով: Ժողովուրդը հիասթափվել է նրանցից: Միայն երթևեկում են «Մերսեդեսներով» և խոսում, խոսում, խոսում… Եվ իհարկե Ղարաբաղը:

Այս պատերազմը նրանք չհաղթեցին, չհանգցրին քաղաքական հակամարտությունը: Մենք շատ գյուղեր, շատ հողեր կորցրեցինք: Երեկ ինձ մոտ էր մի կոլտնտեսության նախագահ: «Իհարկե, ասում է սարսափելի է, որ մենք կորցրինք հազարավոր գլուխ անասուններ, հազարավոր հեկտար հողեր, սակայն ամենասարսափելին՝ մենք կորցրինք մեր հայրերի գերեզմանները: Այդ հողերի վրա թշնամին տոնում է իր հաղթանակ»:

Փետրվարին հանդիպեցի Էլչիբեյի հետ: Ես նրան ասացի. «Այսպիս քաղաքականությունը դատապարտված է»: Նա թեթևամտորեն հայտարարեց. «Մենք սովորում ենք կառավարել: Թող անփորձները փորձ կուտակեն: Եթե չկուտակեն մենք նրանց կհանենք և կփոխարինենք»: Ես ասացի. «Միթե կարելի է ժողովրդի վրա փորձեր կատարել»: Դա ավարտվեց Գյամջայում ուղղակի հանցագործություններով, արյուն թափվեց և ժողովուրդը տապալեց նրանց…

— Ես գիտեմ, որ Էլչիբեյը անձամբ ձեզ կանչում էր: Ձեզ կանչում էր ժողճակատը: Իսկ այժմ Դուք նրան հեռացրիք քաղաքականությունից: Այստեղ հակասություն չկա՞:

— Հունիսի 4-ին տեղի ունեցան Գյանջայի իրադարձությունները: Հանցագործները փորձում էին զինաթափել Սուրաթ Հուսեյնովի կորպուսը, սպանել նրան: Չստացվեց: Սուրաթի տանկերը շարժվեցին դեպի Բաքու: Էլչիբեյը հասկացավ, որ տանուլ տվեց, որովհետև բանակի և ՆԳՆ սպաները հրաժարվում էին կռվել Սուրաթի դեմ: Ժողճակատը հասկացավ, որ վերջն է գալիս, և ժողովուրդն ուղղակի նրան կքրքրի: Այն ժամանակ Էլչիբեյը որոշեց հրավիրել ինձ, որ փրկեմ իրավիճակը: Նա ինձ զանգում էր Նախիջևան, սակայն հեռախոսը չէի վերցնում: Նորից էր զանգում, սակայն էլի չէի վերցնում: Հունիսի 7-ին Բաքվից ինքնաթիռ ուղարկեցին, սակայն ես հետ ուղարկեցի: Հունիսի 8-ին նորից ինքնաթիռ ուղարկեցին: Հեռախոսով խոսեցի Էլչիբեյի հետ և հրաժարվեցի Բաքու մեկնելուց: Հունիսի 9-ին Սուրաթի զորքերը գտնվում էին Բաքվից 100 կիլոմետրի վրա: Նրա մարդիկ վիրավորված էին, ասում էին. «Եթե գանք Բաքու, բոլոր հանցագործներին կկախենք փողոցում»: Էլչիբեյը նորից ինքնաթիռ ուղարկեց, աղաչում էր գալ: Ես համաձայնվեցի…

—  Ինչպե՞ս վարվել այսուհետև: Երկիրը քայքայված է, հասարակությունը պառակտված, բարոյալքված: Ո՞ր գաղափարը կհամախմբի ժողովրդին: Ինչպիսի՞ փիլիսոփայություն, ինչպիսի՞ գաղափարախոսություն կհամախմբի տանջված հասարակությանը:

— Միայն ազգային համաձայնության գաղափարը և ոչ մի ուրիշը: Կարևոր չէ, թե դու որ կուսակցությանն ես պատկանում, քանի տարեկան ես, ինչպիսին է քո հարստությունը: Միայն համազգային համաձայնությունն է, որ մեզ կհեռացնի սարսափելի գծից: Ժողովուրդը դա հասկանում է, հասկանում են զինվորականները, կոմերսանտները, ձեռնարկության տնօրենները: Մենք չենք հետապնդի ոչ ոքի: Եթե դու ժողովրդավար ես, եթե դու ԱԺՃ-ի անդամ ես, քեզ չեն հետապնդի: Ծառայիր ժողովրդին, քեզ զոհաբերիր ժողովրդի համար: Ահա քեզ գաղափար, փիլիսոփայություն: Եվ այդ գաղափարախոսությունը, կարծում եմ, կձևակերպվի գրականության և արվեստի, կրոնական գործիչների կողմից:

— Պաշտոնական Ռուսաստանը ինչպես արձագանքեց Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին և քաղաքականությանը վերադառնալու ձեր որոշմանը:

— Առայժմ ոչ մի կերպ: Միայն Ռուսլան Խասբուլատովն ինձ շնորհավորեց Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պաշտոնական Մոսկվան լռում է: Ազգային ճակատը վարում էր հակառուսական քաղաքականություն, ամեն ինչ անում էր, որպեսզի Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումը տեղի չունենա: Թվում է, դա Մոսկվային ձեռք էր տալիս: Դուք գիտեք իմ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանը Ռուսաստանի հետ կապված է տնտեսապես, մշակույթով, աշխարհագրական առումով, քաղաքականապես: Կրկնում եմ. Ռուսաստանի հետ այսօրվա հարաբերությունները չեն բավարարում, սակայն ես համոզված եմ դրանց անխուսափելի զարգացմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives