March 28, 2024

Գաղթականների դրությունն անհանդուրժելի է դարձել

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Նոր Հորիզոն

Նոր Հորիզոն, 26 նոյեմբերի, 1918թ., թիվ 1

Ցրտերը սկսել են սաստկանալ։ Գաղթականների դրությունն անհանդուրժելի է դարձել։ Ուղղակի սիստեմատիկ կոտորած է տեղի ունենում։ Հենց այս գիշերը միայն Երևանում 17 գաղթական է մեռել, Էջմիածնում մեռել են 70 հոգի։ Ուրիշ կողմերում կացությունն ավելի վատ է։ Ցրտին ավելանում են սովն ու հիվանդությունները։ Ուժեղանում է բծավոր տիֆը։ Գաղթականները ծախում են իրենց վերջին շապիկը՝ մի կերպ չոր հաց ճարելու համար։ Այսօր առավոտյանից սկսած քաղաքային պարտեզում տեղի են ունենում գաղթականական միտինգներ։ Ժողովուրդը մի ելք է պահանջում։ Դիմումներ եղան Խորհրդարանին, կառավարության, որոնք սակայն անզոր են իրական դարման տալու, տաճիկ զորքերը շարունակում են մնալ գրավված վայրերում և թույլ չեն տալիս հայերին վերադառնալ իրենց տները։ ՀՅ. Դաշնակցական ֆրակցիայի նախաձեռնությամբ խորհրդարանական բոլոր ֆրակցիաները դիմեցին կառավարության՝ պահանջելով անմիջապես փակել դպրոցները և տեղավորել դուրսը մնացած գաղթականներին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives