March 6, 2021

Բողոքի ժողով

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115

Կիրակի, հունիսի 16-ին, Հայկական ժողովարանի շենքում կայացավ լոռեցի և ղազախեցի հայերի ժողովը՝ Հովհաննես Արղությանի նախագահությամբ: Երկար վիճաբանություններից հետո բանաձև ընդունվեց այն մտքով, որ Հայոց Ազգային խորհուրդը կտրուկ բողոք հայտնի վրաց կառավարությանը՝ Լոռու և Ղազախի զուտ հայաբնակ շրջանները, հակառակ «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի, որի ռահվիրաները հանդիսանում են այդ կառավարության ղեկավարները, կամենում են բռնի կերպով կցել վրաց հանրապետության: Համանման բողոքագրեր պիտի ներկայացվեն վրաց ազգային խորհրդին և վրաց սոցիալ-դեմոկրատական ֆրանցիային: Ժողովը բազմամարդ էր և աղմկալից: Ժողովին մասնակցում էին զանազան հոսանքների մարդիկ, և գրեթե բոլորը ընդունում էին բողոքի անհրաժեշտությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives