September 28, 2020

Բաքվի և շրջակայքի թուրքերի ժողով

  • by Archives.am
  • 6 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 3 ապրիլի, 1920թ., թիվ 70

Շուշուց, Խանքենդից, Ասկերանից ու Թարթառից ստացված վերջին լուրերը լրջորեն հուզել է Բաքվում և շրջակայքում ապրող ղարաբաղցի թուրքերին:

Նրանք մարտի 24-ին և 25-ին ունեցել են մի շարք գումարումներ. մարտի 25-ին տեղի է ունեցել ընդհանուր ժողով՝ ավելի քան 500 հոգու մասնակցությամբ և դոկտ. Ախունդովի նախագահությամբ: Ժողովում մի խումբ երիտասարդներ ուզեցել են կամավոր արձանագրվել:

Ապա մեծ կարիք է զգացվել «խելքը գլխին» մարդկանց, ուստի և կազմվել է ղարաբաղցի թուրք մտավորականների ցուցակագրություն: 14 հոգուց մի հանձնաժողով է կազմվել՝ կամավորներին ուղարկելու և այլ գործերի կատարման համար:

Ժողովը վերջում ընդունել է հետևյալ որոշումը. «Բաքվում և շրջանում ապրող թուրք ղարաբաղցիների հայրենակցական միության մարտի 25-ի պատմական ընդհանուր ժողովը քննելով Ղարաբաղում տեղի ունեցող ապօրինի դեպքերը, մինչև Ադրբեջանի հանրապետության կառավարությունը, իր կազմության օրից սկսած, ինչպես և թուրք ազգաբնակությունը, հաշտարար դիրք է բռնել իր սահմանների ներսում բոլոր ազգերի հանդեպ և ամենքին բաց է արել իր սիրո գիրկը (՞) — անհանդուրժելի դավաճանություն է համարում այն, որ օրենքի և ազատության բոլոր բարիքները վայելող հայերը դավաճանորեն դաշույնի հարված են իջեցնում մեր սիրո գրկին, և որոշում է.

Կառավարությանը դիմելով հայտարարել, որ բոլոր ազգերի (ադրբեջանցի), թուրքերը և մասնավորապես ղարաբաղցիները պատրաստ են հոգով ու գլխով ծառայել մեր հայրենիքի ու ազատության պաշտպանության համար. ապստամբությունը ճնշելու և դավաճանության օջախը հանգցնելու համար՝ պահանջել, որ նա իրեն տրամադրելի ամենալուրջ և վճռական միջոցներ ձեռք առնէ: Ժողովը հայտարարում է, որ համենայն դեպս, մենք՝ ղարաբաղցիներս, խոստանում ենք լինել առաջին շարքերում:

Ընդհանուր ժողովից հետո՝ հանձնաժողովն առանձին նիստ է գումարել, կազմել է մի զինվորական կոմիտե, որին է հանձնվել գործերի մեծ մասը:

Մարտի 26-ին պառլամենտի շինության անկուսակցականների ֆրակցիայի սրահում նշանակված է հանձնաժողովի և ցուցակագրված մտավորականների միացյալ ժողովը: Նույ օրը երեկոյան Շուշի են մեկնելու կամավորական մի խումբ և ինտելիգենտներ. — Զրույց է շրջում, որ Ասկերանի մի կողմը տեղական թուրք մահմեդականների հարձակումով մաքրված է հայերից»: (Թրք. «Ազերբայջան»):

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives