March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Բաքվի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Բաքվի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

«Ազերթաջի» տարածած լրատվության համաձայն, մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական դիրքերը Մարտակերտ ավանի շուրջ, անցել են հակահարձակման։ Հաջողությամբ անցկացված զործողության ընթացքում զինվորա­կան ուժերի ստորաբաժանումները 7կմ առաջ են շարժվել՝ գրավելով Հակոբ Կամարի, Մաղավուզ, Մոխ­րաթաղ գյուղերը եւ այդ գյուղերի շր­ջակա իշխող բարձունքները։ Մարտե­րի ընթացքում ադրբեջանական կողմը կորուստներ չի տվել, հայկական կող­մից զոհվել է 7 մարդ։

Սակայն համաձայն ԼՂՀ ինք­նապաշտպանության ուժերի շտա­բի հաղորդման, մարտի 14-ին դիրքային մարտեր էին ընթանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Ջանյաթաղ եւ Ներքին Հո­ղաթաղ գյուղերի մոտ։ Ադրբեջա­նական բանակի կազմավորումները հարձակում են նախաձեռնել Գյուլաթաղ զյուղի ուղղությամբ, սակայն մատնվել են անհաջողութ­յան. ադրբեջանական բանակի գրոհը կասեցվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives