December 5, 2024

Բաքվի հեղկոմի հաղորդագրությունւը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 3 մայիսի, 1920թ., թիվ 12

Մայիսի 1-ին Բաքվից «հեղափոխական կոմիտեն» Հուսեյնովի ստորագրությամբ ռադիո ուղարկեց Երևան, Հայոց կառավարության անունով հետևյալ երեք պահանջով.

1. Անմիջապես դուրս հանել հայ զորքերը Ղարաբաղից և Զանգեզուրից։

2. Հայ զորքերը կանգնեցնել Հայաստանի սահմանների վրա։

3. Դադարեցնել Հայաստանում մահմեդականների կոտորածները։

«Հեղափոխական կոմիտեն» տվել է երեք օր ժամանակամիջոց։ Միաժամանակ այդ ուլտիմատումի հետ, երեք օր առաջ Բաքվի թուրք հեղափոխական կոմիտեն Եվլախում կենտրոնացրել էր զորամասեր։

Միևնույն երեք պահանջով ուլտիմատում ուղարկված է Հայոց կառավարությանը նաև Վլադիկավկազից, խորհուրդների ռուսական իշխանության կողմից Կովկասի արտակարգ կոմիսար նշանակված Օրջոնիկիձեի կողմից, որ տվել էր երեք ժամ ժամանակամիջոց, մատնանշելով, թե պահանջները չկատարելու դեպքում Հայոց կառավարությունը կհամարվի պատերազմական վիճակում Ռուսական Խորհրդային կառավարության հետ… Հայոց կառավարությունը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն պատասխանել է, թե Հայոց ոչ մի զորամաս Ղարաբաղում և Զանգեզուրում չկա, և եթե խոսք է լինում հետ քաշելու զորամասերը, այդ անելու է Ադրբեջանը և ոչ Հայաստանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives