December 4, 2020

Բաքվի անկումը

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

«Մշակ», 17 սեպտեմբերի, 1918թ., երեքշաբթի, թիվ 187

Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղեկատվական բյուրոյից

Սեպտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 3-ին, սկսվեց Ադրբեջանի զորքերի հարձակումը Բաքվի վրա, իսկ սեպտեմբերի 15-ի առավոտյան, Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Մ.Յ Ջաֆարովը Ադրբեջանի հանրապետության մինիստրների խորհրդի նախագահ պ. Խան-Խոյսկիից ստացավ հետևյալ հեռագիրը Գանձակ քաղաքից. «Սեպտ. 15-ի ժամը 9-ին մեր զորքերը գրավեցին Բաքու քաղաքը: Խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»: Քաղաքի առման մանրամասնությունները առայժմ չեն ստացվել:

Ադրբեջանի հանրապետության դիվանագիտ. Ներկայացուցիչը Բաքվի առման առիթով ստացել է հետևյալ հեռախոսագիրը օսմանյան կայսրության դիվանագիտական ներկայացուցիչ Աբդուլ Քերիմ փաշայից. «Խնդրում եմ ընդունել սրտագին շնորհավորանքս Բաքուն թուրք-ադրբեջանական զորքերի ձեռքով, նրանց կրած խոշոր զոհերից հետո, գրավելու առիթով»:

II

Բաքու, 14 սեպտ.— Բաքվի ռադիոկայարանը սեպտ. 14-ի կեսօրվա ժ. 2-ին հայտնեց հետևյալը. «Մենք վերցնում ենք մեր կայարանը. աշխատեցեք առանց մեր միջնորդության: Մնաք բարով, զինակից ընկերներ»: (Ա.Հ.Գ.)

III

Թիֆլիս, 14 սեպտ.— Գանձակից ստացված մասնավոր տեղեկությունների համաձայն, Խալիլ փաշան Աղստաֆայի վրայով մեկնել է երկաթուղիով դեպի Բաքու: Բաքվի ուղղությամբ թուրքաց իշխանությունները Գանձակից այն ակողմը չեն տալիս անցնելու ազատ թույլտվություն մասնավոր մարդկանց, իսկ Հաջի Կաբուլ տալիս են թույլտվություն բացառիկ դեպքերում: (Ա.Հ.Գ.)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives