July 27, 2024

Բարձր պարգևը պարտավորեցնում է

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Համամիութենական փոխանցիկ դրոշի հանձնումը Երևան քաղաքին

Դրոշի հանձնման ժամանակ: Լուսանկար՝ Ռ. Հակոբյանի և Մ. Շահբազյանի (Արմենպրես)

Հանրապետության մայրաքաղաքի՝ Երևանի աշխատավորները մեծ Հոկտեմբերի հոբելյանական տարին, ՍՍՀՄ սահմանադրության ընդունման տարին նշանավորեցին աշխատանքային կարևոր հաղթանակներով: Ընդգրկվելով տասներորդ հնգամյակի առաջադրանքները կատարելու համար ծավալված համամիութենական սոցիալիստական մրցության մեջ, նրանք կարևոր քայլ կատարեցին ՍՄԿԿ XXV համագումարի որոշումների կենսագործման ճանապարհին, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում նվաճեցին բարձր բնագծեր: Հայրենիքը արժանվույն գնահատեց անձնվեր աշխատանքը: 1977 թվականի ժողովրդատնտեսական պլանները և սոցիալիստական պարտավորությունները հաջողությամբ կատարելու և գերակատարելու համար Երևան քաղաքը երրորդ անգամ անընդմեջ արժանացավ ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ կարմիր դրոշին:

Մարտի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ մայրաքաղաքի կուսակցական, սովետական, արհմիութենական և տնտեսական ակտիվի հանդիսավոր ժողովը՝ Երևան քաղաքին փոխանցիկ դրոշի հանձնման արարողությանը:

Նախագահությունում են ընկ. Կ. Ս. Դեմիրճյանը, Բ. Ե. Սարկիսովը, Ֆ. Տ. Սարգսյանը, Հ. Մ. Ոսկանյանը, Կ. Լ. Դալլաքյանը, Գ. Ա. Մարտիրոսյանը, Լ. Ն. Ներսիսյանը, Մ. Բ. Արզումանյանը, Մ. Հ. Մուրադյանը, Լ. Գ. Սահակյանը, Հ. Ս. Քոթանջյանը, ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար Ն. Պ. Ստեփանյանը, Ս. Ս. Ավետիսյանը, Մ. Ս. Մինասբեկյանը:

Հանդիսավոր ժողովը բացեց Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լ. Ն. Ներսիսյանը:

Հանդիսավոր ժողովի մասնակիցները բուռն խանդավառությամբ պատվավոր նախագահություն ընտրեցին ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոն՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ ընկեր Լ. Ի. Բրեժնևի գլխավորությամբ:

«Սովետական Հայաստան», 23 մարտի, 1978թ., N 69(17417)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives