June 21, 2021

Արցախը կողմնակից է ճկուն քաղաքականության

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)

«ԼՂ Հանրապետության կազմավորումը քաղաքական փոխզիջում էր», սեպտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը: «Մենք այդ հռչակման գործում պարզապես օգտվել ենք միջազգային ասպարեզում ընդունված, թեկուզև փոքր-ինչ դեկլարատիվ բնույթ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքից:»,- ավելացրեց նա:

Գեորգի Պետրոսյանը ափսոսանքով նշեց այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԽ-ի շրջանակներում տեղի ունենալիք Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին արդեն որերորդ անգամ գտնվելով Երևանում և Բաքվում, ինչ-ինչ պատճառով չի այցելում Ղարաբաղ: Նա հայտնեց նաև, որ իր կարծիքով ԵԱՀԽ-ն չունի գործուն մեխանիզմներ ԼՂ հակամարտության լուծման համար, իսկ Հռոմի հանդիպումները ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրում: «ԼՂՀ իշխանությունները իրական հիմքեր ունեն այդ հանդիպումներին շատ զգուշորեն մոտենալու համար»,- ավելացրեց նա:  Միևնույն ժամանակ նա ԼՂՀ իշխանությունների անունից բարձր գնահատեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ամեն փորձ՝ լինի դա ԵԱՀԽ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի, թե Ղազախստանի կողմից զինակոչային տարիքի Արցախի քաղաքացիներին Հայաստանից Արցախ ուղարկելու մասին ՀՀ նախագահին ուղղված ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության դիմումի կատարման ընթացքը: «Արցախը, ինչպես և Հայաստանը, գտնվում են պատերազմական վիճակում և կարծում եմ, որ այս ուղղությամբ կարելի է, և պետք էր գործել ավելի արդյունավետ»,- եզրափակեց նա:

Պատասխանելով ԼՂՀ Պաշտպանության խորհրդի ստեղծման վերաբերյալ հարցին, նա նշեց, որ այն թելադրված էր պատերազմական իրավիճակ և պետք չէ այն նկատել որպես ԼՂՀ-ում երկիշխանության գոյություն:

Անդրադառնալով ՀՀ խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ Հայաստանում գոյություն  ունեցող տարբեր կարծիքներին, նա նշեց, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չսրելու մտահոգությամբ  իրենք (ԼՂՀ իշխանությունները) չեն խրախուսում և չեն պաշտպանում ոչ ՀՀ իշխանությունների, և որ էլ ընդդիմության կարծիքը:

Գեորգի Պետրոսյանը հայտնեց նաև, որ Երևանում է գտնվում պատերազմական գործողությունների կտրուկ ուժգնացման կապակցությամբ ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով և այդ կապակցությամբ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի Լ. Տեր Պետրոսյանի հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives