December 7, 2024

Արդահանի դեպքերի առթիվ

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 17 փետրվարի, 1920թ., թիվ 38

Կարս, 3 փետրվարի

Եկվոր անհանգիստ տարրերը ամբողջ ժամանակ հրահրում և աղմկում են թաթարական գյուղերը, կողոպտում ժողովուրդը և անկարգություններ առաջ բերում։ Իշխանությունը խաղաղասիրությունը սպառելով ստիպված եղավ կարգի պաշտպանության համար կանչել զորք, որ և համապատասխանում է մեր տրամադրությանը։ Թյուրիմացությունից խուսափելու համար պատվավոր ներկայացուցիչների հետ գնում ենք դեպքի վայրը իսկական դրությունը ժողովրդին պարզելու համար։ Առիթից օգտվում եմ հավաստիացնելու մահմեդականների լիակատար օրինահպատակությունը մեր կառավարությանը։

Մահմեդականների Ազգային խորհրդի նախագահ՝ Մաշադի Մամեդ Հաջիև

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives