September 17, 2021

Ապակողմնորոշիչ կամ Ադրբեջանական տեղեկատվություն

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Ադրբեջանական կողմը շարունակում է ապակողմնորոշիչ տեղեկատվություն հաղորդել: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնի ղեկավար Լ. Յունոսովայի հայտարարության համաձայն, վերջին երեք ամիսների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի միայն 205 զինվոր, այն դեպքում, երբ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի ամենահամեստ հաշվարկներով, այդ թվում երեք հազարից պակաս չէ: Ադրբեջանցիների մեծ կորուստները բացատրվում են, առաջին հերթին, անձնակազմի վատ պատրաստվածությամբ, և, երկրորդ, գրոհից առաջ թմրադեղերի զանգվածային օգտագործմամբ: Այդ նույն ժամանակաշրջանում ադրբեջանական բանակը կորցրել է ոչ թե 15, այլ առնվազն 40 հրասայլ և հետևակի մարտական 60 ինքնաշարժ, այն դեպքում, երբ հայկական կողմը գործնականում զրահատեխնիկա չի կորցրել, քանի որ հայկական ջոկատները զրահատանկային լայնածավալ գրոհներ չեն ձեռնարկել: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն, Յունուսովան քառակի անգամ շատ է ներկայացրել ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների զոհված մարտիկների վերաբերյալ տվյալները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives