December 6, 2024

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որը գլխավորում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել են ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերը՝ «Երևանի պետական համալսարանի մասին», «Հանրապետությունում պետական հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակումների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու մասին»:

Հրամանագրերը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը, ԳԽ նախագահի առաջի տեղակալ Արա Սահակյանը, փոխվարչապետ Խոսրով Հարությունյանը, ԳԽ նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանը, փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը, պետական նախարար Գրիգոր Արեշյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, կրթության և գիտության նախարար Վարդգես Գնունին, ԳԽ նախագահության անդամ Բագրատ Ասատրյանը, Կիմ Բալայանը, Ռուբեն Թորոսյանը:

Որոշվել է կարճ ժամանակամիջոցում լրամշակել նախագծերը և ներկայացնել հանրապետության նախագահի ստորագրությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives