October 23, 2020

Ալիև. «Ադրբեջանը պետք է մտնի ԱՊՀ»

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի

Կրեմլում երկուշաբթի կայացավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հանդիպումն Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի հետ:

Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդեցին Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Երկու կողմերն էլ շահավետ են համարել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների դերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու գործում:

Ինչպես հայտնում է ԻՖ-ի թղթակիցը, Ալիևը հանդիպման ընթացքում շեշտել է, որ Ադրբեջանում ներքին քաղաքական բարդ իրավիճակը պայմանավորված է Հայաստանի շարունակվող ռազմական գործողություններով ընդդեմ Ադրբեջանի:

Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ԱՊՀ մտնելու հարցը: Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Համագործակցության երկրների ղեկավարների հանդիպմանը հնարավոր է և իր մասնակցությունը: Հանդիպում է կայացել նաև Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի և ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովի հետ: Կոզիրևը հանդիպումից հետո հայտնել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների միջև «արդեն սկսվել է նոր էտապ: Պետք է շարժվենք առաջ: Բավական է քարեր նետելը, պետք է ուժ և բարեկամներ հավաքել»: Ենթադրվում է, որ երկօրյա այցի ընթացքում Ալիևը կհանդիպի նաև վարչապետ Վիկտոր Չեռնեմիրդինի և պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ:

BBC ռադիոկայանի անգլիական բաժնի համաձայն, նախագահ Ելցինի հետ հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը պետք է մտնի ԱՊՀ»: Նա ավելացրել է նաև, թե ինքը փոխելու է իր նախորդի՝ Էլչիբեյի դիրքորոշումն այդ կապակցությամբ: Վերջինս, ասել է նա, մերժել էր ԱՊՀ կազմում ընդգրկվելու առաջարկը, վախենալով մեծ զիջումներ անել Ադրբեջանի անկախությունից: BBC-ի թղթակցի կարծիքով, Ալիևը գնալու է այդ քայլին Ղարաբաղում պատերազմը վերջնականապես տանուլ չտալու մտահոգությամբ:

ԻՖ, BBC

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives