April 18, 2024

Ալեքսանդրապոլ, 14 ապրիլի։

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81

Ալեքսանդրապոլ, 14 ապրիլի։ Այսօր երրորդ օրն է, որ Կարսի, Բասենի և ուրիշ տեղերի ահագին թվով փախստականներ գալիս են իրենց սայլերով, տնային իրեղեններով ու հացահատիկներով։ Մեծամասնությունը առանց փոխադրական միջոցների է։ Ստեղծված պանիկայի հետևանքով շատերը ձգել են ամեն բան և հեռացել առանց որևէ բան վերցնելու իրենց հետ։ Այսօր եկողների հեղեղը հասավ գագաթնակետին։ Սպասվում են 25 հազար փախստականներ։ Նրանք մասամբ մնում են մեզ մոտ քաղաքում և գավառում, իսկ մեծ մասամբ շարունակում են ճանապարհը, իրենք էլ չգիտեն դեպի ուր։ Տրամադրությունն անցել է և ալեքսանդրապոլցիների վրա. շատ ընտանիքներ պատրաստվում են գաղթելու։ Մինչև 50 տարեկան տղամարդկանց արգելվում է հեռանալ, բայց շատերը փախչում են շեղակի ճանապարհներով։ Քաղաքի և բնակչության տրամադրությունը ճնշված է։ Ազգային կոմիտեի նախագահ Տեր-Հակոբյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives