October 20, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ.

Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են:

Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի դաշտում թողել են մի քանի զրահամեքենա: Հայ ազատամարտիկների մեջ կան վիրավորներ: Մարտի 6-ի գիշերը Ֆիզուլու շրջանում տեղակայված ռազմական հենակետերից հակառակորդը գնդակոծել է Հադրութ շրջկենտրոնը: Կան ավերածություններ: Հայ ինքնապաշտպաններից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives