July 26, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ազատագրված բոլոր տարածքները հուսալիորեն վերահսկվում են

Ազատագրված բոլոր տարածքները հուսալիորեն վերահսկվում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից տեղեկացնում են, որ ապրիլի լույս 6-ի գիշերը եւ առավոտյան դիրքային մարտեր են ընթացել Հադրութի եւ Ֆիզուլու շրջանների սահմանային գոտում։ Ապրիլի 6-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումները հարձակում են ձեռնարկել նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ անցած Ղովշատլու զյուղի ուղղությամբ։ Այդ զրոհը հաջողությամբ հետ է մղվել, թշնամուն պատճառվել են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի խոշոր կորուստներ։ Մեր կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանի հանրապետության Կուբաթլիի շրջանի տարածքից հրետակոծման են ենթարկվել Հադրութի շրջանի Խծաբերդ զյուղի պաշտպանական ամրությունները։ Ձեռնարկվել են պատասխան գործողություններ։ Մարտակերտի շրջանի ռազմաճակատներում հարաբերական հանզիստ է։ ԼՂՀ պաշտպանության ուժերը վստահորեն վերահսկում են վերջերս ազատագրած բոլոր տարածքները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives