November 27, 2020

Ադրբեջան. Թռուցիկ

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28

Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը բաց է թողել հետևյալ թռուցիկը.

Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։

Ադրբեջանի ընկեր բանվորներ, գյուղացիներ և ասկյարներ։ Ժողովրդի թշնամիները զգում են մեր ուժը և հզորությունը, նրանք ցանկանում են քայքայել մեր շարքերը, ժողովրդի հեղափոխական բռնկումներից օգտվելով ցանկանում են իրենց դավադրական մտածմունքներն իրագործել։ Զանազան մութ անձնավորություններ քաղաքում տարածում են պրովոկացիոն լուրեր, ցույց տալով նույնիսկ, թե բանվորները զինված երբ են դուրս գալու և թե ծրագրվում է ընդհանուր գործադուլ և այլն, և այլն։ Ընկերներ, այդ բոլորը կատարում են հակահեղափոխական մութ ուժերը։ Պետք է ավելի գիտակցություն, որ չդառնանք մեր անողորմ թշնամիների գործիք։ Միք տարվի պրովոկացիոն լուրերով։ Լսեցեք միայն ձեր կազմակերպություններին, կոմունիստական կուսակցությանը։ Ադրբեջանի Կոմունիստական կուսակցություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives