June 18, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանցիները փորձեցին ճեղքել Աղդամի Քենգիրլի գյուղի ուղղությամբ

Ադրբեջանցիները փորձեցին ճեղքել Աղդամի Քենգիրլի գյուղի ուղղությամբ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդեցին, որ օգոստոսի 4-ի երեկոյան Աղդամի շրջանի խորքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Քենգիրլի գյուղի ուղղությամբ, փորձելով ճեղքել հայկական ուժերի պաշտպանական դիրքերը: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Նախնական տվյալներով, մեր կողմից զոհեր չկան:

ԼՂՀ ռազմական դիտորդների կարծիքով, ադրբեջանական բանակի կողմից զինադադարի խախտումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակում կան չվերահսկվող կազմավորումներ, որոնց իշխանության համար պայքարում օգտագործում են Ադրբեջանի տարբեր քաղաքական խմբավորումներ: Երեկ օրվա առաջին կեսին Ֆիզուլիից հրետակոծվել են ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը: Մանրամասները ճշտվում են: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը և առավոտյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում պահպանվել է հարաբերական անդորր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives